Tuesday, May 13, 2014

Ինչպես ես կորցրեցի իմ կուսությունը Մաս 1

Նվիրվում է Երվանդ Մ.-ին
Երվանդ, դու լավ տղա ես

Ես հո միշտ էս պոռնիկը չէի: 
Ժամանակին, երբ դեռ ինստիտուտում էի, ես օրինապահ աղջիկ էի, դաստիարակված նաիրյան դալար բարդու բոլոր կանոններով: Սակայն եկավ բուռն երիտասարդությանս շրջանը, ես ընդունվեցի համալսարան ու այնտեղից ամեն ինչ փոխվեց: Իմ կուսությունը կորցնելուց հետո այդ պրոցեսը դուրս այնքան դուր եկավ, որ ես մեծ ու հաստ խաչ քաշեցի բոլոր եղած ադաթների ու սովորությունների վրա ու ինձ տվեցի էրոտիկ հաճույքներին: Հիմա, կուսությունս կորցնելուց 4 տարի անց, ես մտածում եմ, որ երևի ինչ-որ բաներ իմ կյանքում ես կցանկանայի փոխել, սակայն արդեն ուշ է զղչալ անցածի մասին: Ավելի լավ է հիշել անցյալը ու շարժվել դեպի առաջ: Ուստի և հիմա ձեզ եմ ուզում պատմել պատմություն, թե ինչպես ես կորցրեցի իմ կուսությունը:

Հայրս շատ խիստ է ու ինձ դաստիարակել էր լավագույն ավանդույթների մեջ: Մայրս հայոց լեզվի ուսուցչուհի է, ու իրենից եմ ես սովորել հայ գրականությունն ու մեր լեզուն ու դպրոցական բոլոր տարիներս անցեմ կացրել միայն գրքերի մեջ խորասուզված, ընկղմված լինելով Սամվելի ու Գևորգ Մարզպետունու, Պապ թագավորի ու Ժյուլ Վեռնի կախարդական աշխարհը: Դա իհարկե շատ հետաքրքիր էր ուզարգացնող, սակայն ուներ և մի վատ կողմ. ես բացարձակապես պատրաստ չէի մեծական կյանքին, ու արդյունքում երբ եկավ իմ համալսարան գնալու ժամանակը ես դրան պատրաստ չէի: Պատճառները շատ էին, այդ թվում այն, որ այն ժամանակ, երբ իմ դպրոցական ընկերուհիները դասարանի տղաների հետ պաչպչվել էին սովորում, ես գիրք էի կարդում: Ինչևէ, համալսարանում ինձ համար սկսվեց մի նոր ժամանակաշրջան, երբ ես արդեն այնքան շատ ծնողներիս աչքի առաջ չէի, սկսում էի շփվել նոր մարդկանց հետ ու ամենակարևորը հասունանում էի: Օրգանիզմս փոփոխությունների էր ենթարկվում ու ես դրա իմաստը չէի հասկանում: Այդ ժամանակ ես շատ աղոտ պատկերացում ունեի նրա մասին, թե տղաներն ԻՆՉՈՎ են տարբերվում աղջիկներից, ու ամեն մի կոմպլիմենտ տղայի կողմից ընդունում էի ծայրահեղ դժկամությամբ: Բայց դա տևեց այնքան ժամանակ, մինչև մեր կուրս եկավ ՆԱ...

Բանակից նոր էր եկել Արթուրը, շեկին խփող մազերով, սպորտային, պարապած արտաքինով ու բարձր հասակով: Իրեն տեսնելու առաջին իսկ պահից, փորիցս ներքև ինչ-որ բան վեր թռավ ու ձգվեց: Ես զգացի, որ երևի սիրահարվել եմ նրա վրա: Սակայն Արթուրը ինձ հատուկ ուշադրություն չէր դարձնում: Դասերի ժամանակ նորմալ էր, բարև-բարլուս, բայց ոչ ավելին: Ընկնում էր մեր կուրսի ավելի հասանելի աղջիկների հետևից, ոչ թե ինձ պես անհասանելի: Իր գալուց մեկ ամիս անց անգամ կուրսում լուրեր սկսեցին պտտվել, թե Արթուրն արդեն քնել է մեր կուրսի Սյուզիի հետ: Դրանից հետո ես հաճախ էի ինձ բռնում այն մտքի վրա, թե հետաքրքիր է, թե ինչ է զգացել Սյուզին, երբ քնել է այս սիրուն տղայի հետ: երբ մտածում էի նրա մասին, մի տեսակ նոր ու շատ սուր հաճույք էի զգում, բայց գիտակցելով որ դա լավ բան չէ, շտապում էի շեղվել ու մտածել ինչ-որ ուրիշ բանի մասին: Դա ոչ միշտ էր ստացվում...

Մի օր դասի ժամանակ ես խնդրեցի դուրս գալ: Ուզում էի միզել: Դուրս եկա լսարանից ու գնացի դեպի զուգարան: Դեռ մոտենալուց արդեն ես զգացի մի շատ տհաճ հոտ: Պարզվեց, որ աղջիկների զուգարանը խցանում էր եղել, ու ամբողջ, շատ կներեք, քաքը, դուրս էր թափվել դուրս: Միջանցքում մարդ չկար, միայն մի բանվոր էր այս ու այն կողմ գնում, մտածելով, թե ոնց լուծի այս հարցը: Մոտակա աղջիկների զուգարանը հասնելու համար ես պետք է մեր կորպուսից դուրս գայի, մի որոշ ճանապարհ ոտքով անցնեյի ու բարձրանայի մոտակա մասնաշենք, իսկ ես այդքան համբերել չէի կարող: Այդ պատճառով որոշեցի մտնել տղաների զուգարան, որը խցանված չէր: դա իհարկե իր մեջ որոշ ռիսկ էր պարունակում, բայց դե մտածեցի, թե մարդ չի գա, բոլորը դասի են: Արագ-արագ մտա տղաների զուգարան, իջացրի ջինսը ու կքանստեցի, երբ տեղի ունեցավ անսպասելին՝ զուգարան մտավ Արթուրը: Ու ամեն ինչ անգամ ավելի վատ էր քան ես կարող էի ինձ պատկերացնել.... Նա հանել էր արդեն իր կլիրը...



Շարունակությունը կհրապարակվի շուտով

5 comments: